• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլի» երկրպագուներին զայրացրել է տոմսերի թանկացումը

Լիվերպուլի երկրպագուներ«Լիվերպուլի» երկրպագուները շոկային իրավիճակում են տոմսերի գների բարձրացման որոշումից: Այս մասին հաղորդում է talkSPORT-ը:

Անցած ուրբաթ մերսիսայդյան ակումբը հայտնեց, որ հաջորդ մրցաշրջանից ակումբը կկիրառի գների վեցաստիճան համակարգ, որի արդյունքում տոմսերի գները կթանկանան 9%-ով:

Մի քանի ցուցանիշներով «Լիվերպուլը» զիջումների է գնացել: Օրինակ՝ թողել է սեզոնային տոմսերի մակարդակը և պահպանել է երեխաների համար 5 ֆունտ արժողության տոմսերը: Սակայն երկրպագուների ընդհանուր արձագանքը բավական կտրուկ է: Տոմսերի թանկացումը առաջացրել է նրանց դժգոհությունը:

-Մենք կարծում ենք, որ տոմսերը առանց այդ էլ բավական թանկ են: Թանկ են այն երկրպագուների համար, ովքեր ակումբի կողքին են անգամ այս ծանր օրերին,- ասվում է երկրպագուների շարժման պաշտոնական հաղորդագրության մեջ: (Spirit of Shankly)