• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլի» պատվիրակությունը մեկնել է Միլան՝ բանակցելու Կոուտինյոյի տրանսֆերի շուրջ

Ֆիլիպե ԿոուտինյոՉորեքշաբթի օրը «Լիվերպուլի» պատվիրակությունը մեկնել է Միլան, որպեսզի համաձայնեցնի «Ինտերի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերը:

Չնայած վերջերս Կոուտինյոն հայտարարեց, որ չի ցանկանում հեռանալ «Ինտերից», այնուամենայնիվ, «Լիվերպուլը» հաստատ որոշել է ձեռք բերել 20-ամյա բրազիլացուն այս շաբաթվա ընթացքում: Ինչպես հայտնում է Goal պարբերականը, «մերսիսայդցիների» պատվիրակությունը գլխավորում է գործադիր տնօրեն Յան Էյրը:

«Մերսիսայդյան» ակումբն առաջին անգամ առաջարկել է 6.5 մլն ֆունտ, որն էլ մերժվել է: «Ինտերը» ցանկանում է վաճառել Կոուտինյոյին 9-10 մլն ֆունտով: Հենց այս հարցն էլ կողմերը պետք է քննարկեն և հարթեն:

Ավելացնենք, որ «Լիվերպուլից» բացի 20-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Սաութհեմպտոնը»: