Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալել էր 8-րդ հորիզոնականում գտնվող «Բերնլիին»։
«Կարմիրները» միավոր կորցրին սեփական հարկի տակ՝ խաղալով 1։1 հաշվով։ Հանդիպման հաշիվը 27-րդ րոպեին բացեց Սքոթ Արֆիլդը, որից ընդամենը 3 րոպե հետո պատասխան գնդակը Էմրե Ջանի փոխանցումից հետո խփեց Մոհամեդ Սալահը։
Այս հանդիպումից հետո Յուրգեն Կլոպի թիմը՝ վաստակած 8 միավորով բարձրացավ 7-րդ հորիզոնական։
Գոլեր․ Արֆիլդ՝ 27ր, Սալահ՝ 30ր։