Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էնֆիլդ» մարզադաշտում, ուր չեմպիոնական պայքարում գտնվող «Լիվերպուլը» հյուրընկալել էր 3-րդ հորիզոնականում գտնվող «Տոտտենհեմ Հոտսպուրին»։
Մերսիսայդյան ակումբը 2-1 հաշվով հաղթանակ տարավ սեփական հարկի տակ։ Առաջին խաղակեսում ավելի ակտիվ էին դաշտի տերերը, որոնք էլ կարողացան 16-րդ րոպեին բացել հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ Ռոբերտո Ֆիրմինոն։ Երկրորդ խաղակեսում սկսեցին վտանգավոր գրոհներ կազմակերպել նաև հյուրերը և 70-րդ րոպեին պատասխան գնդակը խփեց Լուկաս Մոուրան։ «Կարմիրների» համար հաղթական գոլը գրանցվեց 90-րդ րոպեին, երբ գնդակը սեփական թիմի դարպասն ուղարկեց Տոբի Ալդերվեյրելդը։
Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը»՝ վաստակած 79 միավորով բարձրացավ առաջին հորիզոնական։
Գոլեր․ Ֆիրմինո՝ 16ր, Մոուրա՝ 70ր, Ալդերվեյրելդ՝ 90ր (ինքն․)։