Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրի կենտրոնական խաղում «Լիվերպուլը» հյուրընկալվել էր 5-րդ հորիզոնականում գտնվող «Տոտտենհեմին»։
«Էնֆիլդ Ռոուդում» գրանցվեց մարտական ոչ ոքի։ Հանդիպման հաշիվը «կարմիրները» բացեցին 3-րդ րոպեին։ Էրիկ Դայերի սխալից հետո գոլի հեղինակ դարձավ Մոհամեդ Սալահը, որը երկրորդ խաղակեսում նաև դուբլ ձևակերպեց։ Լոնդոնյան ակումբից էլ գոլերի հեղինակ դարձան Հարի Քեյնը և փոխարինման դուրս եկած Վիկտոր Վանյաման։
Այս հանդիպումից հետո թիմերը կշարունակեն պահպանել իրենց դիրքերը մրցաշարային աղյուսակում։
Գոլեր․ Սալահ՝ 3ր, Վանյամա՝ 80ր։