Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալեց 12-րդ հորիզոնականում գտնվող «Վեստ Բրոմվիչ Ալբիոնին»:
«Կարմիրները» ոչ մի խնդիր չունեցան հյուրերի հետ և կարողացան հաղթել 4:1 հաշվով: Այս խաղում փայլեց հատկապես Լուիս Սուարեսը: Ուրուգվայցի հարձակվողը 5 րոպեում դուբլ ձևակերպեց, երկրորդ խաղակեսի մեկնարկից 10 րոպե անց էլ դարձավ հեթ-տրիկի հեղինակ: Իսկ 77-րդ րոպեին Դանիել Սթարիջը խփեց իր թիմի չորրորդ գնդակը:
Հյուրերի միակ գոլը 66-րդ րոպեին 11 մետրանոցից խփեց Ջեյմս Մորիսոնը:
Այս հաղթնակից հետո «Լիվերպուլը» բարձրացավ 2-րդ հորիզոնական:
Գոլեր․ Սուարես՝ 12ր, 17ր, 55ր, Մորիսոն՝ 66ր (11մ), Սթարիջ՝ 77ր: