Մոտակա հանդիպումները

19 մայիս 2022, 21:00

mnatany.am

Նորություններ

Լյուկ Շոուն շնորհակալություն է հայտնել վան Գալին

29.09.2014, 10:18

Լյուկ Շոու«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լյուկ Շոուն խոստովանել է, որ թիմում իր այդքան սպասված նորամուտի ճանապարհին մեծ աջակցություն ցույց տվեց գլխավոր մարզիչ Լուի վան Գալը:

 

Միայն Պրեմիեր Լիգայի նախորդ տուրում 19-ամյա Շոուն կարողացավ առաջին անգամ դաշտ դուրս գալ «Յունայթեդի» մարզաշապիկով: Շոուն երախտապարտ է վան Գալին, ով օգնեց դիմանալ այդ սպասմանը, որը կապված էր ազդրի մկանի վնասվածքի հետ:

 

-Վնասվածքն ինձ մի փոքր հետ թողեց, սակայն վերջին շաբաթների ընթացքում ես քրտնաջան աշխատում եմ և մի քանի անգամ խոսել եմ մարզչի հետ: Նա ինձ մեծ վստահություն է հաղորդել, որը, հուսով եմ, կպահպանվի:

 

Մեր նպատակն է հաղթել հաջորդ երեք խաղերում, շարունակել լավ խաղ ցուցադրել և միավորներ հավաքել,- «Յունայթեդի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Շոուն:

Տաղանդ, աշխատասիորություն, էգո։ Ինչպե՞ս ղեկավարել Ռոնալդուին

19.09.2021, 16:36

Տաղանդ, աշխատասիորություն, էգո։ Ինչպե՞ս ղեկավարել Ռոնալդուին

«Մանչեսթեր Յունայթեդի» հաջողության ամենակարևոր գրավակններից է, թե ինչպես կկառուցի ու ինչպիսին կլինի Սուլշերի և Ռոնալդուի հարաբերությունը։

կարդալ...

Ռեշֆորդը հեղինակեց իր 83-րդ գոլը Մանչեսթերի կազմում

03.02.2021, 01:00

Ռեշֆորդը հեղինակեց իր 83-րդ գոլը Մանչեսթերի կազմում

Մարկուս Ռեշֆորդը գոլերի քանակով Մանչեսթեր Յունայթեդի կազմում անցավ լեգենդար Էրիկ Կոնտանային։ Երիտասարդ անգլիացին Սաութհեմթոնի դեմ խաղում հեղինակեց իր 83-րդ գոլը մանկունյանցիների կազմում բոլոր մրցաշարերում։

կարդալ...