• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լուիս Սաան հեռանում է «Սանդերլենդից»

Լուիս Սաա«Սանդերլենդի» հարձակվող Լուիս Սաան ամենայն հավանականությամբ կլքի ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Ակումբի գլխավոր մարզիչ Մարտին Օ’Նիլը հայտնել է, որ ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված է հարավաֆրիկյան մի ակումբ:

34-ամյա Սաան «Սթեյդիում օֆ Լայթ» է տեղափոխվել անցած ամառ` կնքելով պայմանագիր մինչև մրցաշրջանի ավարտը: Այս ամբողջ ընթացքում նա երբեք դաշտ դուրս չի եկել մեկնարկային րոպեներին, իսկ երեկ կայացած «Բոլտոնի» հետ խաղում նույնիսկ փոխարինման դուրս չեկավ:

Լուիսը ժամանակին հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում» և նրան այս իրավիճակը հաճելի չէ: «Սանդերլենդը» հասկանում է փորձառու հարձակվողին և պատրաստ է նրանից հրաժարվել հենց հիմա:

-Սաան կարող է բանակցել ցանկացած ակումբի հետ և հեռանալ «Սանդերլենդից»: Մենք համաձայնության ենք եկել այն մասին, որ նրան ազատ կարձակենք առանց որևէ նախապայմանի: Պատրաստ ենք բարեկամաբար հրաժեշտ տալ միմյանց:

Այնուամենայնիվ, Լուիսը կմնա ակումբում մինչև մենք ուժեղացնենք մեր կազմը: Սակայն նա կարող է հեռանալ և հենց այսօր:

Լսել եմ, որ նրանով հետաքրքվում է մի ակումբ Հարավային Աֆրիկայից,- հայտնել է Օ’Նիլը: ESPN Soccernet