«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուի գործակալը խոստովանել է, որ բելգիացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար կապնվել է «Տոտտենհեմի» հետ:
Daily Mail-ի հաղորդմամբ, Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստային գնելու դեպքում «Չելսին» պատրաստ է Լուկակուին վաճառել «Տոտտենհեմին»:
Լուկակուն ընթացիկ մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «Էվերթոնում»: Մերսիսայդյան ակումբի կազմում Ռոմելուն դարձել է 13 գոլի հեղինակ և կարող է կրկնել իր նախորդ տարվա արդյունքը, երբ «Վեստ Բրոմվիչի» կազմում խփեց 17 գոլ:
Գործակալ Կրիստոֆմ Հենրոտայի խոսքերով, այս պահին ինքը Ռոմելու համար նոր ակումբ է փնտրում, և «Տոտտենհեմն» այն ակումբներից է, որը հետաքրքրվում է Լուկակուի ծառայություններով:
-Ես Ռոմելուի համար ակումբ եմ փնտրում: Այո, ես կապնվել եմ «Տոտտենհեմի» նախագահ Դանիել Լևիի հետ: Սակայն այս պահին հստակ ոչինչ չկա,- ասել է Հենրոտայը: Het Nieuwsblad