• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լուկակու ավագ․ «Ռոմելուն պետք է տեղափոխվի «Յունայթեդ» կամ «Բավարիա»

Ռոմելու Լուկակու«Էվերթոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուի հայրը կարծում է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտին իր որդին պետք է տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ» կամ «Բավարիա»։

22-ամյա բելգիացին փայլուն է հանդես գալիս ընթացիկ մրցաշրջանում։ Նա 36 խաղում դարձել է 25 գոլի հեղինակ։ Լուկակու ավագը կարծում է, որ ժամանակն է, որպեսզի Ռոմելուն ավելի բարձրակարգ ակումբում խաղա։

-Նա պատրաստ է։ Ես տեսնում է, որ նրա հանդեպ հետաքրքրություն կա «Ատլետիկոյից», «Բավարիայից», «Յուվենտուսից», «Չելսիից» և «Մանչեսթեր Յունայթեդից»։ Կարծում եմ, որ նա պետք ընտրություն կատարի «Յունայթեդի» և «Բավարիայի» միջև։

«Մանչեսթեր Յունայթեդը» դեռևս կառուցվող թիմ է։ «Բավարիան» մեքենա է, որին նա կարող է արագ ինտեգրվել։ Սակայն միայն այն դեպքում, եթե Ռոբերտ Լևանդովսկին հեռանա այնտեղից,- ասել է Լուկակուն։ Het Laatste Nieuws

Հետաքրքիր փաստեր