«Սուոնսի Սիթին» ունեցավ հաջորդ մրցաշրջանից առաջ իր առաջին ձեռքբերումը: «Արսենալի» նախկին դարպասապահ Լուկաշ Ֆաբիանսկին «կարապների» հետ չորս տարվա պայմանագիր է ստորագրել: Այս մասին հաղորդում է ուելսյան ակումբի պաշտոնական կայքը:
29-ամյա լեհ դարպասապահը «Լիբերթի» է տեղափոխվել ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով: Ֆաբիանսկին այս մրցաշրջանում փայլուն ելույթներ ունեցավ Անգլիայի գավաթում: Եվ նաև նրա խաղի շնորհիվ էր, որ «Արսենալը» 9 տարվա ընդմիջումից հետո կարողացավ տիտղոս նվաճել:
Սակայն «զինագործները» Լուկաշին չէին կարող մշտական խաղային պրակտիկա առաջարկել, քանի որ լոնդոնյան ակումբում ոչ պակաս վստահ խաղեր է անցկացնում Ֆաբիանսկիի հայրենակից Վոյցեխ Շեսնին: