Լեգենդար բրազիլիացի ֆուտբոլիստ Կաֆուն իր հիացմունքն է հայտնել «Լիվերպուլի» 21-ամյա պաշտպան Ջոն Ֆլանագանի հանդեպ:
Մրցաշրջանի երկրորդ հատվածում «կարմիրների» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը ստիպված որոշեց հիմնական կազմում տեղ հատկացնել Ֆլանագանին, ով ամբողջությամբ արդարացրեց վստահությունը: Իր խաղով Ջոնը արժանացավ Կաֆուի ուշադրությանը, ով ներկա էր գտնվել «Նյուքասլի» դեմ «Լիվերպուլի» վերջին խաղին:
-Ջոնը լավ ֆուտբոլիստ է: Նա դեռ երիտասարդ է և զարգանալու տեղ ունի, սակայն արդեն հանդես է գալիս «Լիվերպուլում»: Հնարավոր է, որ նա հրավիրվի նաև Անգլիայի ազգային հավաքական: Ապագայում նա կդառնա հանրահայտ անգլիացի ֆուտբոլիստ:
Ես առաջին անգամ նրա մասին լսեցի, երբ հետևեցի նրա մասնակցությամբ Պրեմիեր Լիգայի հանդիպումներին: Հետո ես տեսա որոշ լուրեր, որտեղ նրան անվանում էին «կարմիր Կաֆու»: Ուստի չկա ավելի լավ բան, քան գալ և լուսանկարվել քեզ փոխարինողի հետ: Նա ունի արագություն, ուժ և վճռականություն,- «Լիվերպուլի» պաշտոնական կայքին հայտնել է Կաֆուն: