«Տոտտենհեմի» կիսապաշտպան Կլինտ Դեմփսին պատմել է թիմում առկա դժվարին իրավիճակի մասին:
-Այժմ մթնոլորտը թիմում լարված է: Ես զգացի այդ վերջին խաղերի ժամանակ: Չգիտեմ, թե դա ինչպես է ազդում խաղացողների վրա, պարզապես այդ լարվածությունն զգացվում է: Մասնավորապես վերջին երեք տնային հանդիպումներում:
Սակայն պետք է շարունակես կատարել աշխատանքդ և ամբողջ ուժով փորձես օգնել թիմին հաղթել: Մեզ պայքար է սպասվում մինչև մրցաշրջանի ավարտը:
Չգիտեմ, թե որն է պատճառը: Հնարավոր է՝ վնասվածքները, հնարավոր է՝ լարված ժամանակացույցը: Մենք առնվազն պայքարում ենք Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճելու համար: Եվ հուսամ՝ մենք կկարողանանք անել դա,- հայտնել է Դեմփսին: