«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը հերքել է այն լուրերը, ըստ որոնց իր ակումբը բանակցում է Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ֆաբիո Կոենտրաոյին ձեռք բերելու համար:
Իսպանական թերթերի համաձայն, «կարմիր սատանաները» գործնականում համաձայնության են եկել Կոենտրաոյի տրանսֆերային գումարի հարցում, ում ցանկանում էին գնել դեռ ամռանը:
Սակայն «Սանդերլենդից» կրած երեկվա պարտությունից հետո Մոյեսը հերքել է այդ լուրերը:
-Ո՛չ, դա չի համապատասխանում իրականությանը,- Մոյեսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: