«Նյուքասլի» պաշտպան Ֆաբրիսիո Կոլոչինին հնարավոր է բաց թողնի առնվազն 5 հանդիպում մեջքի վնասվածքի պատճառով: Այս մասին հայտնում է The Independent պարբերականը:
Արգենտինացին այս վնասվածքը ստացել է Պրեմիեր Լիգայի վերջին տուրի «Սաութհեմպտոնի» հետ խաղի ժամանակ: Նա նույնիսկ չկարողացավ խաղալ ամբողջ առաջին խաղակեսը և հարկադրված փոխարինվեց:
«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն կարծում էր, որ Ֆաբրիսիոն կապաքինվի մինչև «Սուոնսիի» հետ խաղը: Սակայն բժշկական անձնակազմի կարծիքով «կաչաղակները» ստիպված են խաղալ առանց Կոլոչինիի առաջիկա 5 հանդիպումներին:
Այսպիսով, Կոլոչինին հնարավոր է բաց թողնի Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչի «Անժիի» հետ երկու հանդիպումները, ինչպես նաև Պրեմիեր Լիգայի մի շարք կարևոր խաղեր: