«Նյուքասլ Յունայթեդի» ավագ Ֆաբրիսիո Կոլոչինին հաստատել է, որ մինչև պայմանագրի ժամկետի ավարտը կշարունակի խաղալ «Սեյնտ Ջեյմս Պարկում»:
Վերջին մի քանի տարվա ընթացքում մշտապես խոսվում է, որ փորձառու արգենտինացին կարող է լքել «Նյուքասլը» և վերադառնալ հայրենիք, որտեղ գտնվում է իր ընտանիքը:
32-ամյա Կոլոչինին, ով «կաչաղակների» հնաբնակներից է, մտադիր է մինչև պայմանագրի ժամկետի ավարտը մնալ Ալան Պարդյուի թիմում, որտեղ ունի կենտրոնական դեր:
-Ես չեմ մտածում Անգլիայից հեռանալու մասին: Իմ պայմանագրի լրանալուն դեռ երկու տարի կա, և ես մտածում եմ մինչև վերջին օրը այստեղ մնալու մասին: Ես ինձ լավ եմ զգում «Նյուքասլում»,- ասել է Կոլոչինին: