«Մանչեսթեր Սիթիի» ավագ Վենսան Կոմպանին վնասվածքի պատճառով բաց կթողնի նաև Պրեմիեր Լիգայում «Չելսիի» դեմ խաղը, որը տեղի կունենա կիրակի օրը:
Կոմպանին Եվրոպա Լիգայում «ԲԿՄԱ»-ի դեմ խաղի համար «քաղաքայինների» հետ չմեկնեց Ռուսաստան, սակայն գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հուսով էր, որ կապաքինվի մինչև հանգստյան օրերը:
Սակայն այժմ հայտնի է դառնում, որ բելգիացի պաշտպանը չի կարողանա դուրս գալ «Սթեմֆորդ Բրիջ»:
-Վենսանը դեռ չի ապաքինվել վնասվածքից: Նա չի մասնակցի «Չելսիի» հետ խաղին,- Պելեգրինիի խոսքերն է մեջբերում ESPN-ը: