«Քարդիֆի» հարձակվող Անդրեաս Կոռնելիուսը կոճի վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել նոր մրցաշրջանի մեկնարկը:
Այս ամառ Պրեմիեր Լիգայի նորեկը ռեկորդային 8 մլն եվրո է վճարել Դանիայի առաջնության անցած տարվա լավագույն ռմբարկուին ձեռք բերելու համար: Սակայն վերջին մարզումներից մեկի ժամանակ 20-ամյա Կոռնելիուսը վնասել է կոճը:
-Մենք աշխատում ենք, որպեսզի նրան պատրաստենք մրցաշրջանի մեկնարկին: Ներկա պահին մնում է գուշակել, արդյոք նա կապաքինվի մինչև առաջին խաղը. մենք դեռ երկու շաբաթ ունենք,- «Քարդիֆի» գլխավոր մարզիչ Մալկի Մաքեյի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: