«Սաութհեմպտոնի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը կարծում է, որ իր թիմն ի զորու է մրցաշրջանն ավարտել Պրեմիեր Լիգայի լավագույն քառյակում։
Տևական ճգնաժամից հետո Կումանի սաները նախորդ ամիս խաղարկվող 18 միավորից վաստակեցին 16-ը՝ Պրեմիեր Լիգայի վերջին 6 խաղում բաց չթողնել և ոչ մի գոլ։
Ռոնալդի կարծիքով, այսպիսի խաղը «Սաութհեմպտոնին» կարող է թույլ տալ հաջորդ մրցաշրջանում խաղալ Չեմպիոնների Լիգայում։
-Եթե «Լեսթերը» չեմպիոնության շանսեր ունի, ապա մենք կարող ենք լինել չորրորդը կամ հինգերրորդը։ Այս պահին մենք ընդամենը մեկ միավոր ենք հետ «Մանչեսթեր Յունայթեդից», և մի մոռացեք, որ իմ թիմը նոր շնչառություն է ստացել։
Մենք լավագույն մեկնարկը չունեցանք, բարդ ստացվեց նաև դեկտեմբերը, սակայն մենք վերադարձել ենք և այժմ ցանկանում ենք մրցաշրջանն ավարտել հնարավորինս բարձր հորիզոնականում․- ասել է Կումանը։ Goal