Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրի վերջին հանդիպումը տեղի ունեցավ Լոնդոնի «Սելհարսթ Պարկ» մարզադաշտում, ուր հյուրընկալվել էր «Սանդերլենդը»:
Խաղում գրանցված չորս գոլերն էլ հեղինակեցին «սև կատուների» ֆուտբոլիստները: Ինքնագոլի հեղինակ դարձավ Ուես Բրաունը, դուբլ հեղինակեց Սթիվեն Ֆլեթչերը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Խորդի Գոմեսը:
Այս հաղթանակից հետո Գուս Պոյետի սաները՝ վաստակած 11 միավորով բարձրացան 15-րդ հորիզոնական:
Գոլեր. Ֆլեթչեր՝ 31ր, 90ր, Բրաուն՝ 55ր (ինքն.), Գոմես՝ 79ր: