Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրի մեկնարկը տրվեց լոնդոնյան դերբիով, ուր «Քուինս Պարկ Ռեյնջերսը» հյուրընկալվել էր Ալան Պարդյուի «Կրիստալ Փելեսին»:
Արծիվները վստահ խաղ անցկացրին՝ հաղթելով 3-1 հաշվով: Հանդիպման ելքը վճռվեց դեռ առաջին խաղակեսում: Հաշիվը բացեց Վիլֆրիդ Զախան, իսկ ընդմիջումից մի քանի րոպե առաջ աչքի ընկան Ջեյմս Մակարտուրը և Ժոել Ուորդը: Հյուրերից էլ ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ Մեթ Ֆիլիպսը:
Այս հաղթանակից հետո «Կրիստալ Փելեսը»՝ վաստակած 33 միավորով կշարունակի զբաղեցնել 12-րդ հորիզոնականը:
Գոլեր. Զախա՝ 21ր, Մակարտուր՝ 40ր, Ուորդ՝ 42ր, Ֆիլիպս 82ր: