• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կրիստիան Բենտեկը հույս ունի բարելավված պայմանագիր կնքել «Աստոն Վիլլայի» հետ

Կրիստիան Բենտեկ«Աստոն Վիլլայի» հարձակվող Կրիստիան Բենտեկը հույս ունի նոր բարելավված պայմանագիր ստանալ՝ որպես պարգև լավ խաղի համար:

22-ամյա բելգիացին այն գլխավոր պատճառներից մեկն է, որի շնորհիվ «Վիլլան» մնաց Պրեմիեր Լիգայում: Սա Բենտեկի առաջին մրցաշրջանն է Անգլիայում, և նա հասցրել է դառնալ 19 գոլի հեղինակ: Այդ իսկ պատճառով ֆուտբոլիստի ծառայություններով սկսեցին հետաքրքրվել թոփ ակումբներ:

Այնուամենայնիվ, անձամբ խաղացողը պատրաստվում է մնալ իր ներկայիս ակումբում և առաջիկայում քննարկել նոր պայմանագիրն ավելի լավ պայմաններով:

-Այժմ, երբ ակումբի ապագան անվտանգ է, հուսամ, որ մենք կկարողանանք սկսել բանակցություններն այս կամ հաջորդ շաբաթ: Անցած ամռանը մենք կնքեցինք գործարք՝ պահպանելով փոխադարձ հարգանք միմյանց նկատմամբ, և հույս ունենք, որ այսպես կանցնի նաև նոր պայմանագրի քննարկումը:

Ակումբում մի քանի շաբաթ ասում են, որ ցանկանում են սկսել բանակցությունները, սակայն դա դժվար էր անել Պրեմիեր Լիգայում առաջացած իրավիճակի պատճառով: Այժմ նրանք ապահովեցին իրենց տեղն առաջնությունում, այնպես որ իրավիճակը փոխվել է,- ասել է Բենտեկի գործակալ Էրիս Կիսմետը: Sky Sports

Հետաքրքիր փաստեր