«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռիո Ֆերդինանդը կարիերան կարող է շարունակել «Հալլ Սիթիում»:
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ «մանկունյանցիները» չեն ցանկանում երկարաձգել 35-ամյա վետերանի պայմանագիրը: Այս պարագայում, Ռիոն ձեռք կբերի ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ և հնարավորություն կունենա իր համար նոր ակումբ ընտրել:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, «Հալլ Սիթիի» գլխավոր մարզիչ Սթիվ Բրյուսը պատրաստ է Ֆերդինանդին ընդունել իր թիմ: Սակայն ամեն ինչ պարզ կդառնա միայն Անգլիայի գավաթի եզրափակչից հետո: