Երկուշաբթի երեկոյան կայացավ Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրից հետաձգված «Հալլ Սիթի» – «Լիվերպուլ» հանդիպումը:
«Կարմիրներն» անցկացրին մրցաշրջում իրենց վատագույն հանդիպումներից մեկը, որի արդյունքում պարտվեցին նվազագույն հաշվով: Հանդիպման միակ և դաշտի տերերի համար հաղթական գնդակը 37-րդ րոպեին խփեց Մայքլ Դոուսոնը:
Այս անակնկալ հաղթանակից հետո «վագրերը»՝ վաստակած 34 միավորով երկու քայլ վերև բարձրացան մրցաշարային աղյուսակում, իսկ «Լիվերպուլը» կորցրեց լավագույն քառյակում տեղ գտնելու շանսերը:
Գոլ. Դոուսոն՝ 37ր: