Այսօր շվեցարական Նիոն քաղաքում տեղի ունեցավ Չեմպիոնների Լիգայի 1/4 և 1/2 եզրափակիչների վիճակահանությունը։
Առաջին հանդիպումները 1/4 եզրափակիչի տեղի կունենան ապրիլի 6/7-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ 13/14-ին։
Կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները տեղի կունենան ապրիլի 27/28-ին, պատասխան հանդիպումները՝ մայիսի 4/5 ին։
Եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա մայիսի 29-ին Ստամբուլի «Աթաթուրք» մարզադաշտում։
Ստորև վիճակահանության արդյունքները ․
1/4 եզրափակիչ
1 . «Մանչեսթեր Սիթի» – «Բորուսիա Դ․»
2. «Պորտու» – «Չելսի»
3. «Բավարիա» – «ՊՍԺ»
4. «Ռեալ Մ․» – «Լիվերպուլ»
1/2 եզրափակիչ
«Բավարիա»/«ՊՍԺ» – «Մանչեսթեր Սիթի»/ «Բորուսիա Դ․»
«Ռեալ Մ․» /«Լիվերպուլ»-«Պորտու» /«Չելսի»