• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Հանիբալ Մեչբրին իր համար նոր ակումբ է փնտրում

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հանիբալ Մեչբրին Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունում չի խաղա Թունիսի հավաքականի կազմում։ Դրա փոխարեն ստիպված կլինի իր համար նոր ակումբ գտնել։

Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում Հանիբալը ընդամենը մեկ անգամ է ընդգրկվել «սատանաների» մեկնարկային կազմում՝ չորս այլ հանդիպումներում էլ դուրս է եկել փոխարինման։

Դա ամենևին էլ այն չէ ինչ կցանկանար Հանիբալը, ուստի՝ հանուն կանոնավոր խաղային պրակտիկայի, 20 ամյա կիսապաշտպանը պատրաստվում է վարձավճարով տեղափոխվել այլ ակումբ 2023/24 մրցաշրջանի երկրորդ կեսում։

Այդ իսկ պատճառով Հանիբալը նույնիսկ խնդրել է Թունիսի ազգային հավաքականին, որպեսզի իրեն չհրավիրեն մասնակցելու Աֆրիկայի գավաթի խաղարկությանը։

Ինչպես հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն, Հանիբալի ծառայություններով հետաքրքրված ակումբների թվում են «Սևիլիան», «Լիոնը» և «Ֆրայբուրգը»:

Սպասվում է, որ Հանիբալը մինչև վարձավճարով հեռանալը կերկարաձգի պայմանագիրը «Յունայթեդի» հետ: Սրա շուրջ բանակցություններն արդեն ընթանում են։