• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Հարի Ռեդնապը չի ցանկանում մնալ Չեմպիոնշիփում

Հարի Ռեդնապ«Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապն իր ընկերներին հայտնել է, որ չի մնա «Լոֆտուս Ռոուդում», եթե այս մրցաշրջանի արդյունքում իր թիմը չվերադառնա Պրեմիեր Լիգա:

Այս պահին «ռեյնջերները» Չեմպիոնշիփում զբաղեցնում են չորրորդ հորիզոնականը և դեռևս չեն կարող հասնել «Լաստերին» և «Բերնլիին», որոնք վստահորեն ընթանում են առաջին և երկրորդ հորիզոնականներում:

Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, 67-ամյա Ռեդնապը չի ցանկանում ևս մեկ մրցաշրջան անցկացնել Անգլիայի երկրորդ դիվիզիոնում: Մրցաշրջանի առաջին հատվածում ՔՊՌ-ն գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, սակայն հետո խաղային ճգնաժամ սկսեց և աստիճանաբար զիջեցին դիրքերը:

Հիշեցնենք, որ Պրեմիեր Լիգայի ուղեգիր են նվաճում առաջնության առաջին երկու թիմերը, իսկ երրորդ ուղեգիրը խաղարկվում է փլեյ-օֆֆ փուլում