• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Հեռանում են անգլիական ֆուտբոլի գերաստղերը. Փոլ Սքոուլզ

Փոլ Սքոուլզ2012/13 մրցաշրջանի ավարտին մեծ ֆուտբոլից հեռանալու մասին հայտնեց նաև «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Փոլ Սքոուլզը:

Փոլ Աարոն Սքոուլզն այն եզակի ֆուտբոլիստներից է, որոնք հանդես են եկել միայն մեկ ակումբում: Նա իր սերնդի լավագույն կիսապաշտպաններից է: Փոլը 7 տարի խաղացել է Անգլիայի ազգային հավաքականում, մասնակցել է չորս մեծ առաջնությունների՝ աշխարհի (1998 և 2002թթ) և Եվրոպայի (2000 և 2004թթ): 2004թ-ի Եվրոպայի առաջնությունից հետո Սքոուլզը հայտնեց  միջազգային ասպարեզում կարիերան ավարտելու մասին:

Փոլ Սքոուլզ

Սքոուլզը «Մանչեսթեր Յունայթեդում» սկսել է մարզվել 14 տարեկան հասակից: «Յունայթեդում» նա իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1993թ-ի հուլիսի 23-ին: Փոլն իր առաջին խաղում դուբլի հեղինակ դարձավ: Առաջին մրցաշրջանում նա մասնակցեց 25 խաղի և դարձավ 7 գոլի հեղինակ:

1998/99 մրցաշրջանում Սքոուլզը մեծ դեր ունեցավ իր թիմի հաղթանակների մեջ: Նա «կարմիր սատանաների» հետ այդ տարի հաղթեց Պրեմիեր Լիգայում, Չեմպիոնների Լիգայում և նվաճեց Անգլիայի գավաթը:

Փոլ Սքոուլզ

Խաղադաշտում նրան օգնում էր Ռոյ Քինը, ում շնորհիվ էլ Սքոուլզը հաջողությամբ հանդես էր գալիս կենտրոնական կիսապաշտպանի դիրքում, որն ավելի շատ մասնակցում էր գրոհներին:

Նրա խաղի կարևոր գծերից դարձավ գնդակների վարպետորեն մատակարարումը: Նա աչքի էր ընկնում նաև խփած գնդակներով: 2002/03 մրցաշրջանում Սքոուլզը մասնակցեց 52 խաղի և դարձավ 20 գոլի հեղինակ: Վերջին տարիներում նրա այդ ցուցանիշը նվազեց:

Փոլ Սքոուլզ

Հավաքականում ելույթներն ավարտելուց հետո նա ամբողջությամբ նվիրվեց ակումբին, սակայն 2005/06 մրցաշրջանի երկրորդ կեսը բաց թողեց վնասվածքի պատճառով: Չնայած ծանր վնասվածքին, նա այնուամենայնիվ մասնակցեց 2006թ-ի մայիսի 7-ին «Չարլթոնի» հետ եզրափակիչ խաղին:

Փոլ Սքոուլզ

2006թ-ի հոկտերմբերի 22-ին նա դարձավ իներորդ ֆուտբոլիստը, ով «Յունայթեդի» կազմում 500 խաղ է անցկացրել: Իր համար հոբելյանական խաղում «մանկունյանցիները» հաղթեցին «Լիվերպուլին» 2:0 հաշվով, իսկ Փոլն աչքի ընկավ խփած գնդակով: Նա ճանաչվեց նաև այդ խաղի լավագույն ֆուտբոլիստ:

Փոլ Սքոուլզ

2007թ-ի ապրիլի 24-ին նա օգնեց իր թիմին կամային հաղթանակ տանել «Միլանի» նկատմամբ: 2007թ-ի օգոստոսի 15-ին նա խփեց իր թիմի առաջին գնդակը այդ մրցաշրջանում: Այդ գոլը մեծ նշանակություն ունեցավ «Յունայթեդի» համար: Նույն թվականի հոկտեմբերին նա լուրջ վնասվածք ստացավ, ինչի պատճառով բաց թողեց ավելի քան երեք ամիս: 2008թ-ի հունվարի 27-ին Սքոուլզը Անգլիայի գավաթի 4-րդ փուլում մասնակցեց «Տոտտենհեմի» հետ խաղին, որը հաղթական եղավ «մանկունյանցիների» համար: 2008թ-ի ապրիլի 23-ին նա իր 100-րդ խաղն ացնկացրեց Չեմպիոնների Լիգայում: «Բարսելոնայի» դեմ այդ խաղը «Նոու Կամպում» անարդյունավետ ստացվեց, սակայն պատասխան խաղում Սքոուլզը խփեց իր կարիերայի կարևորագույն գոլերից մեկը: Այդ գոլի շնորհիվ «Յունայթեդը» ութ տարվա ընդմիջումից հետո դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ:

Փոլ Սքոուլզ

«Չելսիի» հետ եզրափակիչ խաղում Փոլը վնասվածք ստացավ, սակայն խաղաց մինչև 87-րդ րոպեն: Այդ խաղում «Յունայթեդը» հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարերի շնորհիվ հաղթանակ տարավ:

2011թ-ի մայիսի 31-ին Սքոուլզը հայտարարեց կարիեարան ավարտելու մասին և սկսեց իր մարզչական գործունեությունը, սակայն հաջորդ տարվա սկզբին «Յունայթեդի» կադրային խնդիրների պատճառով նա կրկին դաշտ վերադարձավ և խաղաց մինչև 2012/2013 մրցաշրջանի ավարտը:

Փոլ Սքոուլզ

Փոլ Սքոուլզի տիտղոսները.

  • Պրեմիեր Լիգայի Չեմպիոն (11) – 1995/96, 1996/97, 1998/99, 1999/2000, 2000/01, 2002/03, 2006/07, 2007/08, 2008/09, 2010/2011, 2012/13
  • Անգլիայի գավաթակիր (3) – 1996, 1999, 2004
  • Լիգայի գավաթի հաղթող (2) – 2009/10
  • Չեմպիոնների Լիգայի հաղթող (2) – 1999, 2008
  • Անգլիայի սուպերգավաթի հաղթող (5) – 1996, 1997, 2003, 2008, 2010
  • Մինչմայրցամաքային գավաթի հաղթող (1) – 1999
  • Աշխարհի ակումբային առաջնության հաղթող (1) – 2008

Հետաքրքիր փաստեր