Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը միանգամայն վստահ է, որ իր թիմին կհաջողվի դուրս գալ Բրազիլիայում ընթացող աշխարհի առաջնության խմբային փուլից, չնայած որ մեկնարկային խաղում նրանք պարտվեցին Իտալիայի հավաքականին:
Անգլիացիներն Իտալիային զիջեցին 1:2 հաշվով: «Երեք առյուծներին» առջևում սպասվում է Ուրուգվայի հավաքականի դեմ խաղը, որտեղ միավորի կորուստը նրանց կզրկի փլեյ-օֆֆի ուղեգրից: Սակայն Հոջսոնը հավատում է իր թիմին:
-Իտալիայի դեմ խաղի վերջում մենք ունեինք երիտասարդ և անփորձ թիմ, սակայն նրանք խիզախ գործեցին և սխալներ թույլ չտվեցին: Եթե մենք շարունակենք գործել նույն մակարդակով, կարծում եմ, որ կհաղթենք խմբային փուլի մյուս խաղերում:
Եթե դու հաղթել ես առաջին խաղում, պարտադիր չէ որ հաղթես նաև մյուս երկու խաղերում և հակառակը: Մենք ողջ ուժով կպայքարենք, որ հասնենք հաղթանակի,- ասել է Հոջսոնը: Herald