«Ստոկի» հարձակվող Մայքլ Օուենին պաշտոն է առաջարկվելու Անգլիայի ֆուտբոլի ասոցացիայում: Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ֆուտբոլիստը կավարտի կարիերան:
33-ամյա Օուենը, ով 40 գնդակ է խփել 89 խաղերում Անգլիայի ազգային հավաքականի կազմում, պատրաստ է օգտագործել իր հարուստ փորձը լավ նպատակների համար:
-Մայքլ Օուենը հիանալի կարիերա է ունեցել Անգլիայի հավաքականի կազմում: Հավաքականում նա եղել է բացառիկ վարպետության տեր անձնավորություն, բարձրագույն մակարդակի խաղ է ցուցադրել և խփել է կարևոր գնդակներ կարևոր առաջնություններում:
Մենք արդեն բանակցում ենք Մայքլի հետ այն մասին, թե նա ինչպես կարող է օգտագործել իր այդ փորձը՝ աշխատելով երիրտասարդ խաղացողների հետ կամ որպես մեր ներկայացուցիչ,- հայտնել է ֆուտբոլի ասոցացիայի գործադիր տնօրեն Էդրիան Բևինգտոնը: Daily Express