Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում կայացավ Եվրոպա Լիգայի եզրափակիչ հանդիպումը, որտեղ միմյանց դեմ դաշտ դուրս եկան «Մանչեսթեր Յունայթեդը» և հոլանդական «Այաքսը»։
«Կարմիր սատանաները» երկու անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը և նվաճեցին Եվրոպայի կարևորությամբ երկրորդ առաջնության տիտղոսը։ Հանդիպման հաշիվը 18-րդ րոպեին բացեց Պոլ Պոգբան, իսկ երկրորդ գոլը գեղեցիկ հարվածով խփեց մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանը։
Այս հաղթանակով «Մանչեսթեր Յունայթեդը» դարձավ այն հինգ ակումբներից մեկը, որոնց հաջողվել է հաղթել Եվրոպայի երեք մեծ ֆուտբոլային մրցաշարերը՝ Չեմպիոնների Լիգա, Եվրոպա Լիգա, Ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնություն։
Գոլեր․ Պոգբա՝ 18ր, Մխիթարյան՝ 48ր։