• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Յունայթեդը» բաց չի թողնի Էրնանդեսին

Խավիեր Էրնանդես«Մանչեսթեր Յունայթեդը» պարզ հասկացրել է, որ չի պատրաստվում ամռանը բաժանվել թիմի մեքսիկացի հարձակվող Խավիեր Էրնանդեսից:

Լուրերի համաձայն, 24-ամյա Չիչարիտոյի ծառայություններով հետաքրքրված են «Յուվենտուսը», «Ռեալը» և «Ատլետիկոն»: Վերջիններս կփորձեն օգտվել այն հանգամանքից, որ Չիչարիտոն տեղ չի գտնում «Յունայթեդի» մեկնարկային կազմում:

Իսկապես, Էրնանդեսը սովորաբար մրցակցությունում զիջում է իր տեղը Ուեյն Ռունիին և Ռոբին Վան Պերսիին:

Սակայն «մանկունյանցիների» գլխավոր մարզիչը չի պատրաստվում բաժանվել ֆուտբոլիստից, ով ընթացիկ մրցաշրջանում արդեն 16 գոլ է հեղինակել:

-Էրնանդեսը «Յունայթեդի» հետ երկարաժամկետ պայմանագիր ունի: Մենք կմերժենք նրա տրանսֆերի համար ցանկացած առաջարկ: Ես մշտապես խոսում եմ ֆուտբոլիստների հետ, հատկապես նրանց, ովքեր ոչ հաճախ են խաղում: Ես Խավիերին ասել եմ, որ ինձ համար հեշտ չէ նրան մեկնարակային կազմում չըդգրկելը:

Նա արդյունավետության փայլուն վիճակագրություն ունի: Դա մշտապես կլինի իր հետ, որովհետև նա տուգանային հրապարակում ֆանտաստիկ ֆուտբոլիստ է:

Սակայն դժվար է, երբ քո մրցակիցը Ռոբին Վան Պերսին է: Բացի այդ, մենք ունենք նաև Ուելբեքին, Ռունիին և Կագավային: Դա ուժեղ ակումբի դրական կողմերն են,- ասել է Ֆերգյուսոնը: