mnatany.am

Նորություններ

Այս նյութի հեղինակը Aida խմբագիրն է

«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնեցրել է Զախայի տրանսֆերը

24.01.2013, 13:41

Վիլֆրիդ ԶախաԲրիտանական The Guardian պարբերականի փոխանցմամբ «Մանչեսթեր Յունայթեդն» ամեն դեպքում համաձայնեցրել է գործարքը՝ ձեռք բերելու «Կրիստալ Փելեսի» և Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Վիլֆրիդ Զախային:

 

«Յունայթեդը» սկզբնական վճարելու է 10 մլն ֆունտ 20-ամյա Զախայի համար: Եվս 5 մլն կտրամադրվի որպես բոնուս, որը կստանա «Կրիստալ Փելեսը» որոշակի թվով խաղերից հետո, որը Վիլֆրիդն անցկացնելու է «Օլդ Թրաֆորդում»:

 

Զախան կնքելու է պայմանագիր 5.5 տարի ժամկետով, իսկ հիմնական աշխատավարձը կազմելու է 35 հազար ֆունտ: Այս պահին ակումբներին մնում է համաձայնության գալ, թե ֆուտբոլիստին հետագայում վաճառելու դեպքում «Կրիստալ Փելեսին» քանի տոկոսն է հասնելու:

 

Զախային ձեռք բերելուց հետո «մանկունյանցիները» վարձավճարով նրան կհանձնեն նախկին ակումբին մինչև մրցաշրջանի ավարտը:

 

Ավելացնենք, որ Զախան գտնվում է «Կրիստալ Փելեսում» 12 տարեկանից: Ենթադրվում է, որ խաղացողը կհրավիրվի Անգլիայի հավաքական Բրազիլիայի հետ կայանալիք ընկերական հանդիպմանը մասնակցելու համար:

Տաղանդ, աշխատասիորություն, էգո։ Ինչպե՞ս ղեկավարել Ռոնալդուին

19.09.2021, 16:36

Տաղանդ, աշխատասիորություն, էգո։ Ինչպե՞ս ղեկավարել Ռոնալդուին

«Մանչեսթեր Յունայթեդի» հաջողության ամենակարևոր գրավակններից է, թե ինչպես կկառուցի ու ինչպիսին կլինի Սուլշերի և Ռոնալդուի հարաբերությունը։

կարդալ...

Ռեշֆորդը հեղինակեց իր 83-րդ գոլը Մանչեսթերի կազմում

03.02.2021, 01:00

Ռեշֆորդը հեղինակեց իր 83-րդ գոլը Մանչեսթերի կազմում

Մարկուս Ռեշֆորդը գոլերի քանակով Մանչեսթեր Յունայթեդի կազմում անցավ լեգենդար Էրիկ Կոնտանային։ Երիտասարդ անգլիացին Սաութհեմթոնի դեմ խաղում հեղինակեց իր 83-րդ գոլը մանկունյանցիների կազմում բոլոր մրցաշարերում։

կարդալ...