• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդ ամռանը ընկերական հանդիպում կանցկացնի Ճապոնիայում

Մանչեսթեր ՅունայթեդՀաջորդ մրցաշրջանին նախապատրաստվելու ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդն» ընկերական հանդիպում կանցկացնի Ճապոնիայում: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Պրեմիեր Լիգայի առաջատարի մրցակիցը լինելու է տեղական «Յոկոգամա Մարինոս» ակումբը: Խաղը կայանալու է հուլիսի 23-ին հենց այն մարզադաշտում, որտեղ 2008 թվականին «Յունայթեդը» հաղթեց Աշխարհի ակումբային առաջնության եզրափակչում:

-«Մանչեսթեր Յունայթեդը» հիանալի հիշողություններ ունի Ճապոնիայում կայացած այդ հանդիպումից, իսկ մեր խաղը «Յոկոգամա Մարինոսի» դեմ կարևոր դեր կունենա մեր նախամրցաշրջանային պատրաստություններում: Nissan Stadium-ն աշխարհի լավագույն մարզադաշտերից է, որտեղ մենք դարձանք առաջին անգլիական ակումբը, որ հաղթեց Աշխարհի ակումբային առաջնությունը:

Մրցաշրջանը սկսելուց առաջ մեր առջև ունենք երեք նպատակ՝ լավ նախապատրաստվել մրցաշրջանին, փոխգործակցել երկրպագուների հետ և արդյունավետ համագործակցել կոմերցիոն հովանավորների հետ: Համոզված եմ, որ մեր այցը Յոկոգամա կիրականացնի այդ նպատակներից յուրաքանչյուրը,- նշել է ակումբի գործադիր տնօրեն Դևիդ Հիլլը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդն» այդ ժամանակահատվածում այցելելու է նաև Ավստրալիա և Հոնկոնգ:

Հետաքրքիր փաստեր