«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է բաժանվել իր ավագ Պատրիս Էվրայից և նրան որպես փոխարինող տեսնում է «Վոլֆսբուրգի» և Շվեյցարիայի ազգային հավաքականի պաշտպան Ռիկարդո Ռոդրիգեսին:
Ինչպես հաղորդում է The Times-ը, Էվրային մեկ քայլ է բաժանում «Յուվենտուսից», որը պատրաստ է ֆրանսիացուն երկու տարվա պայմանագիր և հիմնական կազմում տեղ առաջարկել:
Հաղորդվում է, որ Էվրան 72 ժամվա ընթացքում 2 մլն ֆունտով կտեղափոխվի իտալական ակումբ: «Մանկունյանցիների» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը ցանկանում է իր նորեկ Լյուկ Շոուին մրցակից գտնել: Նշենք, որ «Վոլֆսբուրգը» 21-ամյա Ռոդրիգեսին, ով փայլուն անցկացրեց նախորդ մրցաշրջանը Բունդեսլիգայում, գնահատում է 15 մլն ֆունտ: