«Մանչեսթեր Յունայթեդը» կիսապաշտպան Մարուան Ֆելայնիին վաճառելու պատրասակամություն է հայտնել: Այս մասին հաղորդում է The Times-ը:
«Կարմիր սատանաները» բելգիացուն գնեցին ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը՝ «Էվերթոնին» վճարելով 27.5 մլն ֆունտ: «Յունայթեդի» նոր մարզիչ Լուի վան Գալին անհրաժեշտ չեն Մարուանի ծառայությունները, ինչի պատճառով էլ մանչեսթերյան ակումբը պատրաստ է նրան վաճառել 15 մլն ֆունտով:
Նախորդ մրցաշրջանում Ֆելայնին «Յունայթեդի» կազմում մասնակցել է 21 խաղի: