Պրեմիեր Լիգայի 20-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա Մանչեսթեր քաղաքի «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, ուր «Տոտտենհեմը» կհյուրընկալվի գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդին»:
Թիմերն այժմ ունեն հավասար միավորներ և գտնվում են մրցաշարային աղյուսակի 6-րդ և 7-րդ հորիզոնականներում: Սակայն, եթե «Տոտտենհեմի» համար դա ինչ որ չափով օրինաչափ է՝ հաշվի առնելով վերջին տարիներին նրա ցուցադրած արդյունքները, ապա «Մանչեսթեր Յունայթեդի» համար սա կարելի է ձախողում համարել: Սակայն Դևիդ Մոյեսի սաները երկար անհաջողություններից հետո կարծես թե վերադարձել են հաղթական ուղղուն: «Մանկունյանցիները» վերջին խաղերում ոչ վստահ, սակայն կարևոր հաղթանակներ են տարել:
Ինչ վերաբերվում է նրանց մրցակցին, ապա «Տոտտենհեմը» երկու շաբաթ առաջ փոխեց գլխավոր մարզչին և այժմ Թիմ Շերվուդը փորձում է նոր մարտավարություն կիրառել: Լոնդոնցիները նախորդ տուրում վստահ հաղթանակ տարան «Ստոկ Սիթիի» նկատմամբ՝ 3:0:
Ընդհանուր առմամբ այս երկու ակումբները հանդիպել են 179 անգամ և առավելությունը մանչեսթերյան ակումբի կողմն է, որը հաղթել է միմյանց միջևը անցկացված խաղերից 84-ում: 48 անգամ գրանցվել է ոչ ոքի և միայն 47 խաղում է ուժեղ գտնվել լոնդոնյան ակումբը:
Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 21:30-ին:
Մեր կանխատեսումը՝ 2:1: