Պրեմիեր Լիգայի 34-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր առաջնության հետնապահ «Աստոն Վիլլային»։
«Կարմիր սատանաները» նվազագույն հաշվով հաղթանակ տարան սեփական հարկի տակ։ Հանդիպման միակ և «Յունայթեդի» համար հաղթական գոլը 32-րդ րոպեին խփեց ընթացիկ մրցաշրջանի հայտնություն Մարկուս Ռեշֆորդը։
Այս հաղթանակից հետո Լուի վան Գալի թիմը՝ վաստակած 56 միավորով կշարունակի պահպանել 5-րդ հորիզոնականը։
Գոլ․ Ռեշֆորդ՝ 32ր։