Պրեմիեր Լիգայի 36-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, ուր չեմպիոնական պայքարի գլխավոր ֆավորիտ «Լեսթեր Սիթին» հյուրընկալվել էր «Յունայթեդին»։
Խաղն անցավ «կարմիր սատանաների» զգալի առավելությամբ, սակայն գրանցվեց ոչ ոքի արդյունք։ Անտոնի Մարսյալի գոլին առաջին խաղակեսում պատասխանեց Ուես Մորգանը։
Այս հանդիպումից հետո «Լեսթերի» և «Տոտտենհեմի» միջև միավորների տարբերությունը հասավ 8-ի։ Չեմպիոնական պայքարը շարունակվում է։
Գոլեր․ Մարսյալ՝ 8ր, Մորգան՝ 17ր։