Նորություններ

Մանչեսթեր Սիթին կարող է ձեռք բերել Կունդեին Կուլիբալիի փոխարեն

18.09.2020, 13:48

Գվարդիոլայի թիմի ամենախնդրահարույց դիրքը պաշտպանության կենտրոնն է։ Պեպը մի քանի անգամ ակնարկել է, որ կենտրոնական պաշտպանի տրանսֆերը առաջնային է ակումբի համար։  Չնայած դրան, Սիթիի ու Նապոլիի բանակցությունները Կուլիբալիի տրանսֆերի մասով մտել է փակուղի, խնդիրը նրանում է, որ իտալական ակումբը չի ցանկանում 70 միլիոն ֆունտից պակաս ստանալ 29-ամյա սենեգալցու համար։

 

Իրավիճակի նման զարգացումը Մանչեսթեր Սիթիին ստիպում է փնտրել այլ ֆուտբոլիստներ․ sky sports-ի պնդմամբ, որպես այլ տարբերակներ դիտարկվում են Ատելետիկո Մադրդիդի պաշտպան Խոսե Խիմենեսը և Սևիլիայի նույն դիրքի ֆուտբոլիստ Դիեգո Կառլոսի հավանական տրանսֆերները։

 

Իսկ ըստ Daily Mail-ի անգլիական ակումբը դիտարկում է Սևիլիայի մեկ այլ պաշտպան 21-ամյա ֆրասնիացի  Ժյուլ Կունդեին, ով անդալուզյան ակումբ է տեղափոխվել անցյալ տարի Բորդոյից 23 միլիոն ֆունտի դիմաց։

 

Ո՞ւր է շոուն, որի դեկորացիայի համար միլիոններ են ծախսվել

20.12.2020, 12:08

Ո՞ւր է շոուն, որի դեկորացիայի համար միլիոններ են ծախսվել

  Պեպ, ի՞նչ ես դու անում գրողը տանի․․․ Լիվերպուլը 0-7 Լոնդոնում ուղղակի չի նկատում Պելասին, իսկ Սիթին՝ 0-1 Սուութհեմփթոնին, այն էլ ժամանակ ձգելով, ջղաձգումներով։

կարդալ...

Ռուբեն Դիաշը տեղափոխվում է Մանչեսթեր Սիթի

26.09.2020, 22:10

Ռուբեն Դիաշը տեղափոխվում է Մանչեսթեր Սիթի

Պորտուգալիայի հավաքականի և Բենֆիկայի կենտրոնական պաշտպան Ռուբեն Դիաշը տեղափոխվում է Մանչեսթեր Սիթի, հաղորդում է Record Portugal -ը։

կարդալ...