Պրեմիեր Լիգայի 22-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էթիհադ» մարզադաշտում, ուր միմյանց հանդիպեցին չեմպիոնական պայքարի մասնակիցներ «Մանչեսթեր Սիթին» և «Տոտտեհեմը»։
Առաջին խաղակեսը գոլազուրկ ստացվեց։ Երկրորդի մեկնարկային որպեներին «քաղաքայինները» երկու անգամ գրավեցին հյուրերի դարպասը։ Հանդիպման հաշիվը բացեց Լերոյ Սանեն, իսկ երկրորդ գնդակը խփեց Քևին դե Բրույնեն։ Բաց թողած գոլերից հետո «Տոտտենհեմը» մնաց նաև առանց կենտրոնական պաշտպանների, սակայն կարողացավ վերականգնել հաշվի հավասարությունը։ Նախ 58-րդ րոպեին Բրավոյի դարպասը գրավեց Դելե Ալին, իսկ 77-րդ րոպեին Սոն Հին Մինը խփեց հանդիպման վերջին գոլը։
Այս հանդիպումից հետո լոնդոնյան ակումբը՝ վաստակած 46 միավորով կպահպանի 2-րդ հորիզոնականը, իսկ «Սիթին»՝ 43 միավորով 5-րդ հորիզոնականը։
Գոլեր․՝ Սանե՝ 49ր, Դե Բրույնե՝ 54ր, Ալի՝ 58ր, Սոն՝ 77ր։