• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մարկո Սիլվան քննադատել է հանդիպման գլխավոր մրցավարին, և նշել նրա բոլոր սխալները

«Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Մարկո Սիլվան Անգլիայի գավաթից դուրս մնալուց հետո քննադատել է մրցավար Քրիս Կավանին։

Կիրակի օրը Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչում «Ֆուլհեմը» 3:1 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին»՝ վերջում բաց թողնելով բոլոր երեք գոլերը այն բանից հետո, երբ մրցավարը խաղադաշտից հեռացրեց Վիլիանին և Ալեքսանդր Միտրովիչին և 11 մետրանոց նշանակեց ի վնաս «սպիտակների»:

Սիլվան, ով նույնպես կարմիր քարտ էր ստացել Կավանյից, նախկինում մեծ հարցեր ուներ այս մրցավարին, սակայն այժմ Մարկոն բացահայտ քննադատում է Քրիսին։

«Մինչ այդ պահը մենք լավագույն թիմն էինք խաղադաշտում: Մեզ համար դժվար է հասկանալ, թե ինչ կատարվեց: Քրիս ևս մեկ անգամ է դատել մեր խաղը, երբ մենք խաղում էինք «Վեստ Հեմի» հետ արտագնա խաղում: Հետո մենք պարտվեցինք և ձեռքով խաղի համար երկու մաքուր 11 մետրանոց չստացանք: Ավելի ուշ մեզնից ներողություն խնդրեցին սխալների համար»։

«Երբ մենք խաղում էինք «Լիդսի» դեմ Անգլիայի գավաթի նախորդ փուլում, կրկին նա էր մրցավարը: Իսկ քառորդ եզրափակիչում կրկին նա: Դժվար է հասկանալ: Իհարկե, մենք հարգում ենք նրան, և նա բարձր մակարդակի մրցավար է, բայց, ցավոք, Նրա հետ մենք շատ անհաջող ենք այս մրցաշրջանում»:

«Եկեք խոսենք ամբողջ խաղի մասին, ոչ թե մեկ պահի: Մինչև 11 մետրանոցն ու կարմիր քարտերը մենք ակնհայտորեն լավագույն թիմն էինք խաղադաշտում: Իմ կարծիքով, VAR համակարգը կարող էր ինքնուրույն որոշում կայացնել»:

«Ինձ համար դժվար է հասկանալ, թե ինչու առաջին խաղակեսի երկու պահի տուգանային հրապարակում ոչ ոք չսկսեց դա ստուգել, ​​թեև դրանցից մեկում մաքուր 11 մետրանոց էր», – Սիլվային մեջբերում է Evening Standard-ը:

Հետաքրքիր փաստեր