• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մարտին Ատկինսոնն ու Քրիս Ֆոյը դատելու են «Չելսի»-«Արսենալ» և «Տոտտենհեմ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումները

Մարտին ԱտկինսոնՊրեմիեր Լիգան հայտարարել է, թե ովքեր են դատելու հաջորդ տուրը: Հանգստյան օրերի երկու կենտրոնական հանդիպումները դատելու են Մարտին Ատկինսոնն ու Քրիս Ֆոյը:

Երկրորդ շաբաթն անընդմեջ կիրակի օրը կկայանան երկու կարևորագույն հանդիպում: «Արսենալը» մեկնելու է «Սթեմֆորդ Բրիջ»: Այս խաղի մրցավարն է Մարտին Ատկինսոնը: Մյուս խաղում նպատակասլաց «Տոտտենհեմը» տանն ընդունելու է առաջատար «Մանչեսթեր Յունայթեդին»: Այս անգամ Քրիս Ֆոյի մրցավարական բրիգադն է դատելու հանդիպումը:

Ավելացնենք, որ Մայք Դինը, որը «Արսենալ»-«Մանչեսթեր Սիթի» խաղի մրցավարն էր անցած կիրակի, այս անգամ դատելու է «Սուոնսիի» և «Ստոկի» միջև հանդիպումը: Իսկ Հովարդ Վեբը մեկնելու է «Վեստ Հեմի» և «Քուինս Պարկ Ռեյնջերսի» միջև կայանալիք դերբիին:

Թեմատիկ նորություններ