«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը կարծում է, որ եվրոպական այլ երկրների ազգային առաջնությունները իրենց մակարդակով չեն կարող համեմատվել Պրեմիեր Լիգայի հետ:
25-ամյա Օզիլն իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում հասցրել է խաղալ Բունդեսլիգայում և Լա Լիգայում, սակայն իր համար Պրեմիեր Լիգան մրցակցության առումով անհամեմատելի է:
-Իհարկե, Պրեմիեր Լիգան ամենաուժեղ առաջնությունն է, քանի որ այստեղ մակարդակների տարբերությունը շատ քիչ է: Կարծում եմ՝ այս առումով Պրեմիեր Լիգան անհամեմատելի է մյուս առաջնությունների հետ:
Պրեմիեր Լիգայում յուրաքանչյուր թիմ կարող է հաղթել յուրաքանչյուր թիմի, ինչն էլ այս առաջնությունն անկանխատեսելի է դարձնում: Մեր նպատակն է չկորցնել զգոնությունը և շարունակել լավ խաղ ցուցադրել,- Օզիլի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: