Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակիցը վտանգավոր գոտում գտնվող «Միդլսբրոն» էր։
Խաղն անցավ «կարմիր սատանաների» նկատելի առավելությամբ, ովքեր հաղթանակ տարան 1-3 հաշվով։ Հյուրերից գոլերի հեղինակ դարձան Մարուան Ֆելաինին, Ջեսի Լինգարդը և Անտոնիո Վալենսիան, իսկ դաշտի տերերի միակ գոլը 77֊րդ րոպեին խփեց Ռուդի Ժեստեդը։
Այս հաղթնակից հետո Ժոզե Մոուրինյոյի թիմը՝ վաստակած 52 միավորով բարձրացավ 5-րդ հորիզոնական։
Գոլեր․ Ֆելաինի՝ 30ր, Լինգարդ՝ 62ր, Ժեստեդ՝ 77ր, Վալենսիա՝ 90ր։