• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Միկելը չի հավանում Եվրոպա Լիգան

Ջոն Օբի Միկել«Չելսիի» կիսապաշտպան Ջոն Օբի Միկելը քննադատել է Եվրոպա Լիգան և հայտնել, որ չի հավանում այդ առաջնությունում հանդես գալը:

Չեմպիոնների Լիգայի գործող չեմպիոնը չի կարող ընթացիկ մրցաշրջանում պաշտպանել տիտղոսը: Պատճառն այն է, որ «ազնվականները» չկարողացան նույնիսկ հաղթահարել խմբային փուլը:

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը բազմիցս է նշել, որ իր ֆուտբոլիստները նպատակադրվել են հաղթել Եվրոպա Լիգայում, մինչդեռ Միկելը չի հավանում այս մրցաշարը:

-Որոշակի հիասթափություն ես ապրում, երբ հետևում ես Չեմպիոնների Լիգայի հանդիպումներին, իսկ հետո հինգշաբթի օրը ստիպված ես լինում խաղալ: Հուսամ՝ հաջորդ մրցաշրջանում այդպես չի լինի, և մենք նորից հանդես կգանք Չեմպիոնների Լիգայում:

Չեմ ցանկանում անհարգալից վերաբերմունք ցուցաբերել Եվրոպա Լիգայի նկատմամբ, սակայն երբ լսում ես Չեմպիոնների Լիգայի հիմնը, ընդհանրապես այլ զգացմունք ես ունենում: Այնտեղ է մեր տեղը, և մենք պետք է այնտեղ վերադառնանք հաջորդ մրցաշրջանում,- հայտնել է Միկելը: ESPN

Հետաքրքիր փաստեր