• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մխիթարյանը հնարավոր է չմասնակցի Հայաստանի հավաքականի հետագա խաղերին

Հայկական www.1in.am լրատվականը անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի վերջին խաղերին, այդ խաղերում Հենրիխ Մխիթարյանի արդյունավետությանը և հայկական ֆուտբոլում ստեղծված իրավիճակին։

Հայաստանի հավաքականը պարտվել է Աշխարհի 2018 թվականի առաջնության որակավորման փուլի իր վերջին 3 խաղերում՝ ընդհանուր 9-2 հաշվով։ Երկպագուները դժգոհ են հավաքականի խաղից, ինչն արտահայտվեց Դանիայի հավաքականի դեմ տնային խաղում կիսադատարկ մարզադաշտով։ Ստեղծված իրավիճակում քննադատությունների է ենթարկվում նաև «Մանչեսթեր Յունայթեդի» առաջատարներից Հենրիխ Մխիթարյանը։

Հոդվածագիրը նշում է, որ Հայաստանի ֆուբոլի ֆեդերացիան փորձում է կրկին անգամ ձախողումները ինչ որ մեկի գլխին ջարդել և այս անգամ թիրախում հայտնվել է Հենրիխ Մխիթարյանը։ ՀՖՖ֊ական լրատվամիջոցները մասնավորապես Մխիթարյանին մեղադրում են խաղն իր վրա չվերցնելու և գլուխ պահելու մեջ։ Եթե 2 տարի առաջ հավաքականի ձախողումների պատճառով ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի կարգադրությամբ հավաքականից հեռացվեցին Յուրա Մովսիսյանը, Ռոբերտ Արզումանյանն ու Գևորգ Կասպարովը, ապա Մխիթարյանի դեպքում մի փոքր այլ է՝ հաշվի առնելով համաշխարհային ֆուտբոլում Հենրիխի ունեցած հեղինակությունը։

Լրատվականը չի բացառում, որ Մխիթարյանը չի մասնակցի հոկտեմբերի 5-ին կայանալիք Լեհաստանի և հոկտեմբերի 8-ին կայանալիք Ղազախստանի հետ հանդիպումներին։

Ամբողջական հոդվածը կարդացեք այս հղմամբ։

Հետաքրքիր փաստեր