• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մոդրիչը պետք է մտածի «Ռեալի» մասին. Անդրե Վիլաշ-Բոաշ

Գարետ Բեյլ և Լուկա ՄոդրիչԳարետ Բեյլը պետք է տեղափոխվի «Ռեալ Մադրիդ», եթե ցանկանում է իրագործել Չեմպիոնների Լիգան հաղթելու իր երազանքը: Այս կարծիքին է արքայական ակումբի ներկայիս կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, որը վերջերս է տեղափոխվել «Տոտենհեմից»:

 
-Մենք իրար հետ շատ ենք զրուցում, ու ես գիտեմ, որ նա ցանկանում է յուրաքանչյուր մրցաշրջան խաղա Չեմպիոնների Լիգայում, իսկ մեկ անգամ էլ հաղթել այն: Մադրիդյան ակումբը կարող է դառնալ իսկապես այն ակումբը, որը կիրագործի Բեյլի երազանքը,-ասել է խորվաթ հարձակվողը:

 
Daily Mail պարբերականին տված հարցազրույցում Մոդրիչը համեմատել է Ռոնալդուին Բեյլի հետ և կարծիք հայտնել, որ տեղափոխվելու դեպքում արդեն «Ռեալին» ոչ մեկը չի կարող կանգնեցնել:

 
Այս հայտարարությանն ի պատասխան` «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը խորհուրդ է տվել Մոդրիչին կենտրոնանալ իր ակումբի վրա և չխառնվել «Տոտենհեմի» գործերին:

 
-Նա պետք է մտածի «Ատլետիկոյի» հետ խաղի մասին, որովհետև այս ակումբն այժմ գտնվում է ավելի բարձր հորիզոնականում,- Վիլաշ-Բոաշի խոսքերն է մեջբերում Sky Sports.

Հետաքրքիր փաստեր