• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մոուրինյոն հիացած է «Մանչեսթեր Սիթիի» նորեկներով

Ժոզե Մոուրինյո«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ այս ամառ «Մանչեսթեր Սիթին» գերազանց ձեռքբերումներ է ունեցել:

«Քաղաքայիններն» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում արդեն ծախսել են 100 մլն ֆունտ` իրենց նոր մարզչի գլխավորությամբ գնելով այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են. Ստեֆան Յովետիչը, Ալվարո Նեգրեդոն, Խեսուս Նավասը և Ֆերնանդինյոն: Մոուրինյոյի կարծիքով սա գերազանց համալրում է:

-Ես ճանաչում եմ այն ֆուտբոլիստներին, ում նրանք գնել են: Նավասը և Նեգրեդոն աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ են, երկուսն էլ 27 տարեկան: Յովետիչը երկու տարվա ընթացքում իտալական ֆուտբոլի լավագույն խաղացողներից մեկն էր, 23-ամյա ֆուտբոլիստ, ով 5 տարի հանդես է եկել «Ֆիորենտինայում»` խաղալով Ա Սերիայում ամենաբարձր մակարդակով:

Ֆերնանդինյոն ավելի փորձառու է. նա շատ փորձառու հավաքականի խաղացող է: Կարծում եմ նրանք բոլորը Պրեմիեր Լիգայի համար պատրաստ ֆուտբոլիստներ են,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում The Guardian-ը:

Հետաքրքիր փաստեր