«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ հպարտանում է իր ֆուտբոլիստներով, չնայած Մադրիդի «Ատլետիկոյից» կրած պարտությանը (1:3):
Մոուրինյոյի խոսքերով, Չեմպիոնների Լիգայի երզափակչի ուղեգրի ճակատագիրը որոշվեց երկրորդ խաղակեսի առաջին րոպեներին: Սակայն Ժոզեն ցանկանում է այդ ամենի մեջ դրականը տեսնել:
Երկրորդ խաղակեսի մեկ րոպեն որոշեց ամեն ինչ: Այն րոպեն, երբ «Ատլետիկոյի» դարպասապահը Ջոն Թերրիի հարվածից հետո անհավանական սեյվ կատարեց, որից հետո եղավ 11 մետրանոցը:
Ես չեմ կարող քննադատել իմ ֆուտբոլիստներին: Նրանք արեցին հնարավոր ամեն ինչ: Մեզ խանգարեցին որակազրկումները, վնասվածքները և ֆուտբոլիստները, ովքեր չէին կարող մեզ հետ մասնակցել Չեմպիոնների Լիգային: Մենք պարտվեցինք, սակայն ես հպարտանում եմ իմ ֆուտբոլիստներով:
Հաջորդ մրցաշրջանն ավելի լավն է լինելու: Այդպիսին է մեր նպատակը: Մեր երիտասարդ ֆուտբոլիստներն ավելի լավն են դառնալու,- ասել է Մոուրինյոն: Sky Sports